.
» «Հայուհու խորհուրդը»՝ խորհուրդներով լի վերջին փորձաշրջանում
.
.
Վերադարձ Տպել այս էջը
Երաժշտութեան հոգեկան ներաշխարհի ընկալում, բեմական որոշակի կեցւածք, որն ուղեկցւում է ժամանակաշրջանի դասակարգային խաղիկներով. ահա այն ողջ ազգային տարազների գունապնակը, որը ազգային գեղարւեստաթատերական գուներանգներով կը մատուցւի իրանահայ հասարակութեանը մարտի 13-ին եւ 14-ին՝ «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում, նախաձեռնութեամբ «Հայ կին» միութեան եւ համագործակցութեամբ Հ.Մ.Ա.Կ.-ի:
Այսքանով չի սահմանափակւի «Հայուհու խորհուրդը» խորագրով տարազների մեծ շքահանդէսը, որը երկամսեայ նախապատրաստական ինտենսիւ աշխատանքի շնորհիւ՝ իրականութիւն դարձաւ հեռուստալրագրող, Հայաստանի Հանրային հեռուստատեսութեան «Խաչփողան» ծրագրի հեղինակ, այստեղ իրականացւող ծրագրի գեղարւեստական ղեկավար Արթուր Բախտամեանի եւ իր աշխատակազմի ջանքերով եւ այս ծիրում չենք կարող չյիշատակել համայնքի պարախմբերի սաների մասնակցութիւնը եւ ինչպէս արդէն նշեցինք՝ տարազների այս փառատօնը տեսաֆիլմի ձեւով կը տարածւի եւ դուրս կը գայ համայնքային շրջանակներից ու կը սփռւի Հայաստանում եւ Սփիւռքի տարբեր գաղթօջախներում:
Երէկ կրկին մասնակիցներին համախմբել էր տարազների ժամանակաշրջանին յատուկ նիստուկացը, առօրեայ յարաբերութիւնների որոշակի էտիւդները, հագուստի փոքրիկ դետալները ճշգրտելու գործընթացը, որպէսզի այն հանդիսատեսին մատուցւի ամբողջովին լիարժէք: Արդէն ակնառու է, որ նախագիծը իր մտայղացմամբ եւ գործնականում մեծ ոգեւորութիւն է ստեղծել մասնակիցների եւ կազմակերպիչների շրջանակներում, որն էլ միջոցառման օրերին կը վարակի նաեւ հանդիսատեսին:
Երէկ նաեւ փոքրիկ լսարանի համար նախագծի հեղինակ Արթուր Բախտամեանը որպէս առաջին ցուցադրութիւն՝ ներկայացրեց առաջին տեսաֆիլմը:
Վերջում նշենք, որ այսօր կէսգիշերին, Թեհրանի ժամանակով 00.55-ին եւ վաղը՝ կիրակի, մարտի 8-ին, առ. ժամը 7.50-ին եւ կէսգիշերն անց 3.50-ին Հայաստանի Հանրային հեռուստատեսութեամբ հեռարձակւող «Խաչփողան» ծրագիրը ամբողջովին նւիրւած է լինելու իրանահայ համայնքի պատմութեանը, որին առնչւող հարցերի մասին կը խօսի Թեհրանի հայոց Թեմական խորհրդի ատենապետ դոկտ. Աիդա Յովհաննիսեանը եւ «Հայուհու խորհուրդը» միջոցառմանը, որի առաջին տեսաֆիլմից կը ներկայացւեն հատւածներ:
 

 
 
.
.
Make Alikonline Your Homepage
Bookmark This Page
 
HYEnet
 
 Copyright © 2007 - Alik Armenian Daily
Designed & managed by EREBUNI WebTeam 
 alikdaily@alikonline.com